Բուժքույրական կրթություն Գերմանիայում

Իր երկու հիվանդանոցներով Ցվիզել և Ֆիհթախ քաղաքներում` Arberlandkliniken-ը անկախ համայնքային կազմակերպություն է Բավարիայի Ռեգեն երկրամասային շրջանում, Բավարական Անտառի հենց սրտում: Մենք առաջարկում ենք հիմնական և ստանդարտ բժշկական օգնություն, ինչպես նաև շտապ օգնություն Ռեգեն երկրամասային շրջանի համար: Ներկայումս մեզ մոտ աշխատում է մոտ 1000 մարդ։ 

Մեզ մոտ` Բավարական Անտառում, ոչ միայն տեղացիներն են իրենց շատ լավ զգում: Մեր տարածաշրջանը վերելքի վրա է: Ռեգեն շրջանում և դրա շրջակայքում Դուք կարող եք վայելել բնական դրախտը հենց Ձեր տան դռնից: Ընդ որում` Ռեգեն շրջանը ոչ միայն շատ սիրված հանգստի վայր է, այլ միաժամանակ նաև տեխնոլոգիական տարածաշրջան և տնտեսապես աճող վայր: Ինչպես անունն է հուշում, Arbellandkliniken-ը գտնվում են Արբելանդ տարածաշրջանի սրտում: Նրանք առաջարկում են աշխատանքի և վերապատրաստման տարբեր հնարավորություններ:

Արդեն 11 տարուց ի վեր գոյություն ունի նաև համայնքային համագործակցություն Հայաստանի Տավուշի մարզի և Ռեգեն երկրամասային շրջանի միջև: 

Տևողությունը և կառուցվածքը`

  • Ընդհանուր կրթությունը տևում է երեք տարի և պարունակում է հետևյալ ոլորտները `Ստացիոնար խնամք, Ստացիոնար երկարատև խնամք, ոլատոր խնամք, Մանկաբուժություն, Հոգեբուժություն:
  • Պրակտիկան անց է կացվում հիմնականում մեր կլինիկաներում, մասամբ հարակից կլինիկաներում, ինչպես նաև տարեցների ստացիոնար խնամքի հաստատություններում:
  • Տեսական կրթությունը տեղի է ունենում Ցվիզել կամ Բադ Քոթցինգ քաղաքների մասնագիտական դպրոցներում:

Լիազորությունները և գործողությունները`

  • Խնամքի կարիքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և որոշում դրանց հիման վ
  • Խնամքի պլանավորում, կազմակերպում, իրականացում և փաստաթղթավորում
  • Խնամքի գնահատում
  • Խնամքի որակի ապահովում և զարգացում
  • Խորհրդատվություն, ուղղորդում և աջակցություն մարդկանց համար, որոնց մասին պետք է հոգ տանել և թե ինչպես առնչվել առողջության և հիվանդության հետ
  • Կյանքի պահպանման անհապաղ միջոցառումների նախաձեռնում մինչև բժշկի ժամանումը

Վարձատրությունը`

Համաձայն հանրային հատվածի վերապատրաստվողների տարիֆային պայմանագրի (առ` 01.04.2022թ.) ամսական.

1-ին կրթական տարի`1.190,69 €
2-րդ կրթական տարի`1.252,07 €
3-րդ կրթական տարի`1.353,38 €

Ներառյալ տարեկան 30 արձակուրդային օր:

 

Ծրագրի ընթացքը

Մենք 2023թ. ապրիլից կառաջարկենք մասնակի զբաղվածությամբ աշխատանք որպես բուժքույրի օգնական (ներկայիս աշխատավարձը շաբաթական 19,25 ժամ աշխատաժամանակով՝ ամսական 1,188,15 եվրո) մեր կլինիկաներում ինտեգրման համար, ինչպես նաև գերմաներեն լեզվի դասընթացներ՝ Ձեզ վերապատրաստման դասընթացներին նախապատրաստելու համար: Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է գերմաներեն լեզվի B2 մակարդակի վկայական: Ապրիլից մինչև հուլիս ներառյալ Դուք հնարավորություն ունեք Arberland կլինիկաներում ծանոթանալ աշխատանքին և մասնակցել ուղեկցող լեզվի դասընթացներին:

Օգոստոսին ևս մեկ հնարավորություն կա Հայաստանում ժամանակ անցկացնելու համար՝ մինչև սեպտեմբերին սկսվի բուժքույրական մասնագետ դառնալու 3-ամյա վերապատրաստման դասընթացը։

Մենք լրացուցիչ առաջարկում ենք`

  • Աջակցություն վիզայի, կացության և աշխատանքի թույլտվությունների հարցում
  • Arberland կլինիկաների կողմից բնակելի տարածքի տրամադրում և տեղում շարժունակության ապահովում
  • Ճանապարհածախսի վճարում
  • Լեզվի անվճար դասընթաց տեղում
  • Աջակցություն Arberland կլինիկաներում հստակ սահմանված կոնտակտային անձանց միջոցով, ովքեր հանդես են գալիս որպես ինտեգրման օգնականներ
  • Երկարաժամկետ մասնագիտական հեռանկարներ Գերմանիայում՝ ճանաչված գերմանական կրթությամբ

Նախապայմանները

  • Առնվազն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի
  • Գերմաներենի A2 մակարդակի իմացություն (անգլերենի լավ իմացությունը ցանկալի է)
  • Հաստատումից հետո պատրաստակամություն Գերմանիայում բուժքույրական կրթությունը և գերմաներեն լեզվի դասընթացներն ավարտելու (նաև առցանց լեզվի կուրսեր)
  • Լիարժեք միջնակարգ կրթության/ ավագ դպրոցի ատեստատ
  • Գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում։ Փաստաթղթերը ստանալուց հետո մենք մանրամասն կուսումնասիրենք Ձեր հարցումը:

Հետադարձ կապ

Hovhannnes Ghahramanyan

+37477044799 (միայն What‘sApp)
hovhannesgh@gmx.de